Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամները տեղեկացվել են Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ

Դեկտեմբեր 04,2024 17:55

Դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորությամբ, մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պատասխանել է Կոմիտեի անդամների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, ներկայացրել է իրավահավասարության և խտրականության բացառման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքը, ազգային փոքրամասնությունների կրթական և մշակութային իրավունքների ապահովմանն ուղղված քայլերը, երկրի քաղաքականությունը օտարերկրացիների, միգրանտների, ապաստան հայցողների և տարբեր խոցելի խմբերի նկատմամբ:

Կոմիտեի անդամները տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների, մասնավորապես, կայուն կենսապայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը շարունակել երկրում ժողովրդավարական բարեփոխումները՝ ապահովելով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացումը հասարակության բոլոր շերտերի համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031