Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աղազարյանը հատել է կարմիր գծերը, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ նրան մանդատից զրկելու համար»․ Փաշինյան

Դեկտեմբեր 04,2024 17:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հովիկ Աղազարյանը զազրելի բացահայտում արեց՝ պարզվում է, որ մարդու հեռախոսը նախ հայտնվել է քննիչի մոտ, հետո հայտնվել է Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Հետո բոլորով կուսակցության վարչության նիստում ենթադրում եմ նաեւ անձնական գաղտնիք պարունակող տեղեկությունները դրել քննարկել են։ Պարոն Փաշինյան, Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել ձեր սեղանին»,- ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Պիտի հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել եւ չէր էլ կարող հայտնվել։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից, եւ անկախ մարմինը բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այնքան էլ անկախ չէ։ Եվ այդ քննչական հանձնարարականը կատարվելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ։ Բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ եւ պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ Հայաստանի վարչապետին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «ՔՊ կուսակցության վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից, այդ թվում՝ հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով։ Եվ, այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ, քաղաքական, բարոյական եւ այլ լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար։ Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031