«Կարծում եմ, մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է եւ մենք պետք է առաջնորդվենք այդ ուղղությամբ։ Սակայն, դեռեւս հստակ որոշում չունենք, թե ինչ տարբերակներով ենք շարունակելու աշխատանքները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ ձեւավորված եւ արդեն գործող սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոփոխության մասով այժմ ոչինչ ասել չի կարող․ ներքին քննարկումներ են ընթանում ընդհանուր հայեցակարգի առումով, որոշումները կկայացվեն քննարկումների ավարտին։
Նա վստահեցրեց, որ որոշումներից հետո շատ արագ աշխատանք կկատարվի՝ Սահմանադրության նոր նախագծի շուրջ․ «Չենք խախտի հանձնարարականի պահանջը եւ նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում։ Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է եւ մենք պետք է առաջ շարժվենք այդ ուղղությամբ, իսկ մեխանիզմի հետ կապված դեռեւս հստակություն չկա, թե ինչ ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքները։ Այդ մասով որոշակի քննարկումներ պետք է տեղի ունենան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»։
Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ Սահմանադրության նախաբանի, Անկախության հռչակագրի հնարավոր հակասության հարցը փակ է՝ ՍԴ-ն հակասություն չի տեսել: Նոր Սահմանադրություն գրելու պարագայում նախաբան ունենալ-չունենալու հարցը քննարկելի է, բայց նոր Սահմանադրության պարագայում նոր նախաբան հնարավոր է ունենալ՝ «ոչ կոնցեպտից շեղումով»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ