2024 թվականի դեկտեմբերի 3-ին Միջազգային բանակցությունների փորձագետ և միջազգային քրեական իրավունքի հարցերով իրավախորհրդատու Սառա Բաբայանը CFTJ-ի և IPHR-ի անունից հանդես եկավ Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների ասամբլեայում՝ անդրադառնալով մարդկության դեմ հանցագործություններին, պատերազմական հանցագործություններին, և Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված դաժան բլոկադային։
Ուղերձում կոչ է արվում հրատապ ուշադրություն դարձնել հայ ժողովրդի համար արդարադատության ապահովմանը և Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների համար պատասխանատվության ենթարկմանը: Տիկին Բաբայանի խոսքերն ընդգծեցին արդարությունը պաշտպանելու ուժն ու կարևորությունը բարձր մակարդակի ֆորումներում, ինչպիսին է ՄՔԴ-ն, որտեղ սկսվում է միջազգային հաշվետվողականությունը:
Ճշմարտության և արդարադատության կենտրոնը անսասան է մնում զոհերի ձայնն ուժեղացնելու և պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար արդարություն փնտրելու հարցում:
CFTJ թիմ