ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ նախագահի հայտարարությանը, որ «ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երեւանի համար, այդ իրավիճակում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել»։
«Ամենայն հարգանքով ՌԴ նախագահի նկատմամբ՝ այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որը կա ՀԱՊԿ-ում։ Գիտեք՝ մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ նկատմամբ 2021 թվականին, 2022 թվականին եղել են տարածքային ոտնձգություններ, ագրեսիա է եղել ՀՀ նկատմամբ, ընդ որում՝ ագրեսիա է եղել այն բանից հետո, երբ մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ, եւ հարցն առաջին հերթին քննարկել ենք մեր դաշնակիցների հետ։ Եվ մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետեւ ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են։
Երբ որ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք՝ հարգելի գործընկերներ, այն կարմիր գիծը, որը դուք ասում էիք, հատված է։ Դրանից հետո իրենք ասել են՝ գիտեք, ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ։ Մենք ասել ենք՝ ցույց տվեք ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, իրենք մեզ դա ցույց չեն տվել։ Եվ ես հրապարակային ասել եմ՝ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, այդ գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն փաստացի ՀԱՊԿ-ը գոյություն չունի։ Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ընդհանրապես կապ չունի, մենք ՀԱՊԿ-ի հետ մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ