ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գյումրիի քաղաքապետի թափուր պաշտոնի ու ընտրությունների մասին հարցին։
«Մենք այս պահին ունենք 7 թեկնածու, եւ առաջիկա կիրակի, երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին կիրականացվի նախնական քվեարկությունը։ Եվ պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք հնարավորություն կունենան քվարկել թեկնածուներից մեկի օգտին։ Եվ ես արդեն հայտարարել եմ, որ հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մենք լավ չենք պատկերացնում ծավալը, թե երեք օրվա ընթացքում քանի գյումրեցու կկարողանանք դիմել, բայց աշխատանքի գրաֆիկները հստակ սահմանված են»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե հաջող ընթանա, սա շատ լավ մեխանիզմ է, մյուս համայնքներում եւս կկիրառվի։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ