Լրահոս
Օրվա լրահոսը

«Համենայն դեպս, մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, և ՀՀ-ի նկատմամբ մեր պարտավորությունները պահպանվում են»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Դեկտեմբեր 04,2024 16:48

«Համենայն դեպս, մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, և ՀՀ-ի նկատմամբ մեր պարտավորությունները պահպանվում են»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ՝ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ձևաչափով մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Հիշեցնենք՝ Հայաստանը չմասնակցեց նոյեմբերի 28-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Հարցին՝ այն, որ ՀՀ-ն չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, դա չի՞ ազդում ՀԱՊԿ գործունեության արդյունավետության վրա, Իմանգալի Տասմագամբետովը պատասխանեց․ «ՀՀ-ի և կառույցի միջև վերջին շրջանում ձևավորված ձևաչափն առաջին հերթին ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։ Միևնույն ժամանակ ՀՀ-ի չմասնակցությունը ՀԱՊԿ քննարկումներին և ՀՀ-ի՝ չմասնակցելը այն բոլոր հարցերի քննարկումներին, որոնք տեղի են ունենում, մեր գործունեության արդյունավետության վրա չի ազդում։ ՀՀ-ն ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպություն լայնամասշտաբ մասնակցության ձևաչափով։ Դրա հետ կապված որևէ առարկություն, խոչընդոտ կազմակերպության կողմից չկա։ Ուստի հույս ունենք, որ որոշ ժամանակ անց ՀՀ-ն կմասնակցի մեր կազմակերպության աշխատանքներին»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անդամակցության սառեցման մասին հայտարարել էր․ «ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ մեր կարծիքով՝ ՀԱՊԿ–ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031