Լրահոս
Օրվա լրահոսը

Քո նման ղեկավարը հերիք է, որ ազգը հավիտյանս հավիտենից դիտվի նահատակ. Հովհաննես Գալստյանը՝ Փաշինյանին

Դեկտեմբեր 04,2024 16:40

«Ավտորիտար երկրներում ինչ ձեւի զանգված էլ փողոց է դուրս գալիս, իշխանությունը փորձում է իրեն պահել: Մենք փողոց դուրս գալուց պետք է իմանանք, պատրաստ լինենք, որ կարող է ժողովրդի դեմ զենք կիրառվել ուժային կենտրոնների դաբրոյով: Արդեն տեսել ենք, որ դա հնարավոր է: Քաղաքականությամբ զբաղվողները պետք է բոլոր սցենարները հաշվի առնեն: Պետք է լինի անհավանական կոնսոլիդացիա ընդդիմության դաշտում, որքան էլ իշխանությունը թույլ լինի, ինչպիսին հիմա Հայաստանի իշխանությունն է»,-«Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

Նրա խոսքով՝ պետք է ուշի ուշով հետեւել Վրաստանում կատարվող իրադարձություններին. «Նաեւ պետք է քիթներս չխոթենք: Շատ վատ է, որ մարդիկ են գնում, դրոշներ են բարձրացնում, ձեր գործը չէ: Հայաստանի պատերազմի ժամանակ Վրաստանը երեք հատ թխվածքաբլիթ փոխանցե՞լ է այստեղ, ո՞ւր եք քիթներդ խոթում… Հասկանում եմ, որ ձեր տերերն ասում են՝ էս արեք, էն արեք, դուք էլ անում եք, բայց ախր այդ վճարից ավելի բարձր բան գոյություն ունի՝ հայրենիքի շահը… Մենք պետք է ոտքի տակ չընկնենք ու փորձենք պահել մեր արժանապատվությունը… Մենք տեսանք, որ այս իշխանությունը չի պահում մեր արժանապատվությունը»:

Հովհաննես Գալստյանը հավելում է. « Նիկոլ Փաշինյանն ասում է ՝ նահատակ ազգ ենք: Տղա ջան, քո նման ղեկավարը հերիք է, որ ազգը հավիտյանս հավիտենից դիտվի որպես նահատակ: Այսինքն, այս ազգը պտի թքի՞ ամեն ինչ վրա, վեր կենա, ասի «Դլե Յաման» չկա՞, քեֆ ենք անում, ուրախություն ենք անում, երբ կորցրել է իր մարմնից ահռելի կտոր, եւ իր երկիրը լցված է իր հայրենակից փախստականներով: Մեզ ցեղասպանել են, այդ հիշողությունը չունենաս, ո՞նց ես գոյատեւելու որպես ազգ: Այն իշխանական էլիտան, որ հիմա ունենք, որ ազգի վրա քցես, կդառնա նահատակ, ողբերգական ազգ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031