Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի համար այս  դժվարին ժամանակաշրջանում դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի իրականացրած ծառայությանը

Դեկտեմբեր 04,2024 17:15

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի համար այս ծանր ու դժվարին ժամանակաշրջանում դեսպանի իրականացրած ծառայությանը՝ գնահատելով վերջինիս ջանքերն ուղղված երկու բարեկամ երկրների միջև կապերի առավել ամրապնդմանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը խոսեց նաև հայ և իտալացի ժողովուրդների ընդհանրությունների, ինչպես և Հայ Առաքելական ու Կաթոլիկ Եկեղեցիների սերտ գործակցության մասին:

Իր հերթին դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունը և ջերմ տպավորությունները` ընդգծելով, որ այս ընթացքում առիթ է ունեցել լավագույնս ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու Հայաստանի պատմական ու հոգևոր արժեքներին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել