Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ պարոն վարչապետ, Ձեր խնդրանքը ետ կանչեք, այն արդարացի չէ»․ Հովիկ Աղազարյան

Դեկտեմբեր 04,2024 16:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ պարոն վարչապետ, Ձեր խնդրանքը ետ կանչեք (նկատի ունի՝ մանդատը վայր դնելու-Ն․ Գ․), այն արդարացի չէ։ Ինքն ասաց, որ չի կարող։ Ասացի՝ ես էլ չեմ կարող»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Նիկոլ Փաշինյանն, այնուհանդերձ, հակաօրինական կերպով իրեն ներկայացրած տեղեկությունն օգտագործել է իր դեմ։

Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան՝ ինչպե՞ս է գնահատում վարչապետի այդ քայլը, Հավիկ Աղազարյանը պատասխանեց․ «Ես չունեմ քաղաքական եւ մարդկային այն ռանգը, որ ինձ թույլ տամ գնահատեմ վարչապետին։ Ես վարչապետին հասկանում եմ լրիվ ուրիշ տարբերակով։ Փիլիսոփայորեն, կյանքով գիտեմ, որ ցանկացած իշխանություն այլասերվելու միտում ունի․ մենք էլ բացառություն չենք, այդ թվում նաեւ ես։ Հետևաբար, վարչապետը հնարավորություններ ունի մեր այլասերումը կանխելու, սանձելու համար։ Այս իմաստով ես իրեն հասկանում եմ, բայց իրավական բաների մեջ չեմ մտնում»։

«Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է երեկ տարածված որոշման մեջ։

Լրագրողների հիշեցմանը, որ առաջ Փաշինյանին համեմատում էր Հիսուսի հետ, ասաց, որ չի համեմատել, այլ ասել է, որ չհավատալով Աստծո գոյությանը՝ ասել է, որ հնարավոր է, Հիսուսը գոյություն է ունեցել։ Հովիկ Աղազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է յուրաքանչյուրի, այդ թվում՝ իր մեջ դաստիարակել իր մեջ ունեցած նպատակները, ինչը ստացվել է ու հավելեց՝ դա չի ասում, որ վարչապետն իրեն մեղք գա։

Հավիկ Աղազարյանը հայտարարեց՝ պատրաստ է անձեռմխելիությունից էլ զրկվել։

Ի դեպ, ինքը Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ օրինակա՞ն է, որ իր հեռախոսից սքրինշոթեր են իր սեղանին դրված, նա էլ պատասխանել է՝ դա այս պահին էական չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031