Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանոնը հետևյալն է՝ Փաշինյանը կանի ինչ կուզի, կընդունի միանձնյա որոշումներ, իսկ իրենք կլինեն դրա պատասխանատուները, բայց դա չի երաշխավորի, որ կմնան պատգամավոր». Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 04,2024 15:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու ՔՊ որոշման մեջ նշված է, որ դա արվել է «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Շատ ճիշտ է՝ վերջերս Աղազարյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրենք Փաշինյանի շուրջ պետք է միավորվեն, քանի որ ուզում են կրկին պատգամավոր դառնալ, դրան ավելի վաղ անդրադարձել էի իմ գրառման մեջ։ Սա շատ կոնֆիդենցիալ և բարոյական նորմերին հակասող խոստովանություն էր:

Բայց այստեղ թեման Աղազարյանը չէ, նա հստակ կատարել է Փաշինյանի բոլոր հրահանգները, հանդես եկել պետության շահերին հակասող բազմաթիվ հայտարարություններով, աստվածացրել ու խոնարհվել Փաշինյանի առաջ, մի խոսքով՝ իրեն պահել է որպես հավատարիմ «կոմսոմոլ», բայց արի ու տես, որ «պարտիան» այդքան հաճոյացողների հանդեպ էլ է անողոք։

Սա դաս է բոլոր ՔՊ-ականների համար, բայց նրանք դա դժվար էլ հասկանան, հակառակը՝ սրանից հետո ավելի ոգևորված կպաշտպանեն Փաշինյանի՝ դմակով խաշլամայի, հեծանիվի, հղիության, ծննդաբերության և այլ հարցերի մասին արվող անհեթեթ թեզերը, քանի որ, 2020 թվականից հետո չհեռացնելով Փաշինյանին ու մնալով նրա թիմում 2021թ.-ի ընտրություններում, նրանք ընդունել են խաղի կանոնը։ Կանոնը հետևյալն է՝ Փաշինյանը կանի ինչ կուզի, կընդունի միանձնյա որոշումներ, իսկ իրենք կլինեն դրա պատասխանատուները, բայց դա չի երաշխավորի, որ կմնան պատգամավոր կամ էլ չեն դառնա նույն Փաշինյանի ձեռքում քավության նոխազ որևէ «պատեհ» առիթով․․.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031