Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ ո՞վ է այդ նյութերը տվել, ի՞նչ նպատակով»․ Հովիկ Աղազարյան

Դեկտեմբեր 04,2024 15:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես այս 6 ու քանի տարվա մեջ երբեւէ չեմ դիմել համապատասխան բաժնին՝ պետական, գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու համար։ Դա արվում է գրավոր։ Եթե խոսքը վերաբերվում է խմբակցության նիստերից արտահոսքին, որտեղ մասնակցում են 60-70 պատգամավորներ, կառավարության անդամներ, ապա ․․․ կարող է պատահի լրագրողի հետ զրույցի ընթացքում, ես մի բան եմ ասել, որը կարելի չէր։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ նպատակամղված, տրամադրված՝ այսօր այս եմ արել արտահոսք, վաղը՝ այն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։»,- ասված էր երեկ վարչության նիստից հետո տարածված հայտարարության մեջ։ Այսօր էլ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ Հովիկ Աղազարյանը վարչության նիստում չի հերքել, որ պետական գաղտնիքի, ներկուսակցական քննարկումներից արտահոսք է թույլ տվել։

«Ո՞նց է եղել, որ իմ անձնական դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ, որովհետեւ, երբ պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի մասով իմ փաստաբանը հայց է ներկայացրել դատախազություն, որպեսզի պարզաբանումներ մտցվեն եւ այդ շրջանակներում տեղի է ունեցել հարցաքննություն իմ հետ, իմ հեռախոսն առգրավվել են: Ես ոչ թե դիմադրել եմ, այլ ասել եմ՝ վերցրեք, հանկարծ չգրեք առգրավվել։ Ասել եմ՝ խնդրեմ, Աղազարյանը տվեց։ Այդ հեռախոսը 10 օրից ավել գտնվել է քննիչի մոտ եւ քննիչն ասաց, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն հեռախոսազանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ՝ այդ գործով։ Ասացի՝ խնդրեմ, բայց ես ասացի, որ այնտեղ լիքը բաներ ունեմ, որոնք չեմ ուզում, որ կարդաք։ Կարդաք՝ ջհանդամը, կարդացեք հիմա, տղա եք, սարսափելի բան չի, հանկարծ չհրապարակվի։ Ասաց՝ պարոն Աղազարյան, էս ինչեր եք ասում, դուք գիտե՞ք որ պետության մեջ եք։ Ես հպարտ կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ չէ․․․ բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ ո՞վ է այդ նյութերը տվել, ի՞նչ նպատակով է տվել, ես չեմ կարող ասել»։

Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ չէր ուզի հավատալ, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031