Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջնահերթը գիտությունը արտադրությանը մոտ տանելու ձգտումն է». Ակադեմիկոս Սաղյանը հույս հայտնեց, որ կգտնեն համագործակցության եզրեր Իրանի և Հայաստանի գիտական կապերը խորացնելու ուղղությամբ

Դեկտեմբեր 04,2024 15:30

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ -ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մեհդի Սոբհանին և ԻԻՀ դեսպանատան երրորդ քարտուղար Նեդա Ռաեֆիփուրին։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը հյուրերին ներկայացրեց Արևելագիտության ինստիտուտի անցած գիտական ուղին և ինստիտուտի ներուժը՝ մատնանշելով այն հիմնական ուղղությունները, որոնց միջոցով հնարավոր է խորացնել երկու երկրների միջև համագործակցությունը գիտության բնագավառում։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը, Իրանի բաժնի առաջատար գիտաշխատող Արմանուշ Կոզմոյանը, Իրանի բաժնի գիտաշխատողներ Արտյոմ Տոնոյանը և Թերեզա Ամրյանը։

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Մեհդի Սոբհանին խոսեց երկու երկրների հարաբերությունների զարգացման հիմնական միտումների ու հեռանկարի մասին՝ կարևորելով թե՛ ակադեմիական գիտության, թե՛ կրթական ոլորտներում համագործակցության նոր մոտեցումների մշակման և թարմ ձևաչափերի ներդրման անհրաժեշտությունը։ Նա հավաստիացրեց, որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը պատրաստ է ներգրավվել և աջակցել գիտահետազոտտական ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերին։

Գ․Իսկանդարյանը առաջարկեց իրանական կողմի հետ համատեղ երկու միջազգային գիտաժողով կազմակերպել` Երևանում և Թեհրանում, որը նվիրված կլինի հայ-իրանական հարաբերությունների 35-ամյակին։ Երկու կողմերն էլ համաձայնության եկան առաջարկի շուրջ։

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նշվեց, որ նման հանդիպումները նպաստավոր են ոչ միայն ակադեմիական ուսումնասիրությունների կիրառականության, այլև նոր իրողությունների պայմաններում, երկու երկրների գիտական ներուժի ու հնարավորությունների օգտագործմամբ՝ փոխգործակցության և երկխոսության նոր հարթակների ձևավորման համար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել համակարգված և ինստիտուցիոնալ գործիքակազմ՝ համատեղ աշխատանքներն ակտիվացնելու նպատակով։

Գոհար Իսկանդարյանը դեսպանին նվիրեց վերջին տարիներին ինստիտուտում տպագրված իրանագիտության ոլորտին վերաբերող աշխատություններ։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում հանդիպումից հետո Գ․Իսկանդարյանը նորին գերազանցությանը ուղեկցեց ՀՀ ԳԱԱ նախագահի մոտ՝ հանդիպման։

Հյուրընկալելով դեսպանին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հույս հայտնեց, որ կգտնեն համագործակցության եզրեր երկու երկրների գիտական կապերը խորացնելու ուղղությամբ։ Ակադեմիկոս Ա․ Սաղյանը մատնանշեց, որ առաջնահերթը գիտությունը արտադրությանը մոտ տանելու ձգտումն է, որը անպատճառ կնպաստի տնտեսության զարգացմանը։ Ա․Սաղյանը առաջարկեց դեսպանին այցելել ՀՀ ԳԱԱ մի շարք ինստիտուտներ, որպեսզի տեղում պատկերացում կազմեն, թե Իրանի գիտական որ կառույցը ՀՀ ԳԱԱ որ ինստիտուտի հետ կարող է համագործակցել։ Դեսպան Սոբհանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և համագործակցության առաջարկի համար։

Դեսպանն իր կողմից առաջարկեց արգասաբեր համագործակցության համար կազմակերպել ՀՀ ԳԱԱ նախագահի այցը Իրան՝ տեղում գիտական ներուժի հետ ծանոթանալու կամ կազմակերպել ԻԻՀ ակադեմիայի նախագահի այցը ՀՀ։

Ըստ էության կողմերը տրամադրված էին բավական վճռական երկկողմ գիտական կապերը խորացնելու ուղղությամբ։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031