Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ ստուգմամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երեւանի քաղաքապետարանի թիվ 4 պոլիկլինիկայի տնօրենը նույն պոլիկլինիկայի բուժաշխատողների հետ նախնական համաձայնությամբ Երեւանի հայտնի 2 ռեստորաններում մաքրուհիներ աշխատած Ա.Գ-ի, Ս.Կ-ի եւ խոհարար Ա. Ա-ի «Անձնական սանիտարական /բժշկական/» գրքույկում կեղծ տեղեկություններ է ավելացրել՝ այդ անձանց բժշկական հետազոտում անցնելու եւ զննման վերաբերյալ:
Ըստ նույն աղբյուրի, սակայն, մաքրուհիներն ու խոհարարը երբեք նման հաստատություն չեն այցելել ու որեւէ հետազոտություն չեն անցել, սակայն կազմվել են կեղծ իրավաբանական նշանակություն ունեցող եւ փաստ հավաստող փաստաթղթեր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշի քննչական բաժին:
Պոլիկլինիկայի տնօրենի հետ հնարավոր չեղավ կապվել՝ համապատասխան մեկնաբանության համար, սակայն պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա տեսակետը:
Կարդացեք նաև