Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն». Ադրբեջանի նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուին։
Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։
Չավուշօղլուն Բաքվում է՝ մասնակցելու «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի կազմակերպած համաժողովին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Չավուշողլուն Ալիևին շնորհավորել է COP 29-ը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ կլիմայական գագաթնաժողովը պատմական որակելով։ Իլհամ Ալիևն էլ այն շատ կարևոր է համարել ընդունված որոշումների տեսանկյունից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: