Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները հանդես են գալիս միջազգային տարբեր մրցաշարերում

Դեկտեմբեր 04,2024 13:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի առաջատար շախմատիստները մրցաշրջան 2024-ի վերջին օրերին հանդես են գալիս տարբեր երկրներում անցկացվող միջազգային մրցաշարերում:

Քաթարում մեկնարկած Qatar Masters Open 2024-ի առաջին տուրում գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Տիգրան Հարությունյանը հաղթանակ են տարել, իսկ Մանուել Պետրոսյանը իր պարտիան ավարտել է ոչ-ոքի:

Սենթ Լուիսում ընթանում է 2024 Saint Louis Masters-ը: Այստեղ կայացել է երկու տուր:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը առավելության է հասել մրցակիցների նկատմամբ եւ 2,0 միավորով եւս երեք գրոսմայստերների հետ, այդ թվում՝ Ֆաբիանո Կարուանայի, գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստեր Արման Միքայելյանը տարել է մեկ հաղթանակ եւ մեկ պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ Աննա Սարգսյանը, ցավոք, դեռ միավոր չունի:

Սենթ Լուիսի մրցաշարում հանդես են գալիս նաեւ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները: Մասնավորապես, Սամուել Սեւյանը ունի 1,5, Տաթեւ Աբրահամյանը՝ 1,0, միջազգային վարպետ Քըրք Ղազարյանը՝ 0,5 միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031