Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանը իր գրառումով նշում է, որ իրականացնում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի ընտրություններ և ամենաշատ ձայն ստացողին նշանակելու է քաղաքապետի պաշտոնակատար։
Հենց ինքը՝ Փաշինյանը, մի քանի օր առաջ նշեց, որ պետք է օրենքի փոփոխություններ արվեն պաշտոնակատար նշանակելու համար, ինչը մինչև այժմ արված չէ։
Գործող օրենսդրությամբ՝ արգելվում է նշանակվել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Հերթական անգամ գործ ունենք իշխանությունների կողմից իրենց լիազորությունների վերազանցման հետ՝ թքած ունենալով օրենքների և ժողովրդավարական արժեքների վրա։
Կարդացեք նաև
Վստահ եմ, իշխանությունների նման վարքագիծը պատշաճ գնահատականի է արժանանալու գյումրեցիների կողմից։