Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում խոսքը գնում է հարկային համակարգը աղավաղելու եւ փոքր ու միջին բիզնեսի հերն անիծելու մասին»․ Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 04,2024 12:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նստաշրջանում ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում ասել էր, որ քննարկումների արդյունքում որոշվել է՝ ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն միայն հաշվապահական, իրավաբանական ծառայություններ մատուցողները եւ ֆինանսական խորհրդատվություն մատուցողները։ Մասնագիտական մյուս ոլորտներում գործունեություն ծավալողները ԱԱՀ դաշտ չեն մտնի, այսինքն՝ խոսքը չի վերաբերում 13 հազար տնտեսվարողների հարկերի բարձրացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ճիշտ է ասում պարոն Թունյանը, խոսքը չի գնում 13 հազար տնտեսվարողի մասին, այս շղթան վերաբերում է 50 հազարից ավելիին։ Իրականում խոսքը գնում է հարկային համակարգը աղավաղելու եւ փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտների՝ հարկման առումով հերն անիծելու մասին»։

Նա նշեց, որ տնտեսվարողների շահերը ներկայացնող ընկերությունների ներկայացրած առաջարկությունները հաշվի առնելու փոխարեն` իշխանություններն այլ ճանապարհով են գնում։ Սա չհիմնավորված հարկային բեռ է, որն, ըստ Մինասյանի, բերելու է Հայաստանի տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ նոր ճնշումների, ավելի մեծ բացասական ազդեցության։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ասաց․ «Ամբողջ փոքր ու միջին ձեռնարկատիրությանը հարված եք հասցնում։ Բոլոր հարկային չակերտավոր բարեփոխումները, որոնք այս կառավարությունն առաջարկում է, հարվածում են փոքր ձեռնարկատերերին։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե դուք փոքր հաշվապահական ընկերությանը մտցնում եք ԱԱՀ դաշտ, ինչ է տեղի ունենալու, դուրս են մղվելու, շուկայի այդ բաժինը գնալու է խոշորներին»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031