Ճարտարապետութեան եւ դիզայնի (նախագծումի) ոլորտի հայ մասնագէտները, Դեկտեմբերի 4-ին, Լոս Անջելեսում կը յայտարարեն նոր հարթակի ստեղծման մասին: ARMADS-ի` (Armenian Architects and Designers’ Society) Հայ ճարտարապետների եւ դիզայներների միութեան ստեղծման նպատակներից է պահպանել եւ զարգացնել հայկական մշակութային ժառանգութիւնը Միացեալ Նահանգներում:
Կազմակերպութեան հանդիսաւոր բացման ժամանակ կը ներկայացուեն ARMADS-ի առաքելութիւնն ու նպատակները, անդամակցութեան հնարաւորութիւնները:
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանօթանալ հայկական ճարտարապետութեան եւ դիզայնի նորագոյն զարգացումներին, ներգրաւուել մասնագիտական համայնքում եւ համագործակցել նախագծերի շուրջ: Միութեան անդամ կարող են դառնալ ինչպէս մասնագէտներ, այնպէս էլ ոլորտի նորեկներ, ովքեր կիսում են կազմակերպութեան տեսլականն ու ցանկանում են ներդրում ունենալ այն իրականութիւն դարձնելու գործում:
Նանէ ԱՒԱԳԵԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում: