Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքը։ Կողմ քվեարկեց միայն ՔՊ խմբակցությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դեմ քվեարկեցին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ «Հարգելի քաղաքացիներ, նոր ԱԺ-ում քվեարկվեց 2025 թվականի պետական բյուջեն։ Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սեւեռել այն հարցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը եւ քաղաքական մեծամասնությունը կողմ քվեարկեցին մի փաստաթղթի, որով հաջորդ տարի բոլորիդ վզին ավելանալու է պետական պարտքը, ավելանալու են տուրքերն ու հարկերը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Քիչ առաջ «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց բյուջեի նախագծին, որով սահմանվում է, որ ՀՀ զինծառայողները պետք է աշխատավարձ ստանան, ծերերը թոշակ պետք է ստանան, Հայաստանի բանակի համար զենք պիտի գնվի, ամրաշինական աշխատանքներ պետք է կատարվեն։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ «Հայաստան» խմբակցության մասին»։
Արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․ «Հայաստան խմբակցությունը դեմ քվեարկեց բյուջեին, որովհետեւ բանակին անհրաժեշտ գումար չեք հատկացնում, ձեր անվտանգության համար գումար եք հատկացնում ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին։ Անհրաժեշտ գումար չեք հատկացնում առողջապահությանը, կրթությանը, որովհետեւ պարտք եք սպասարկում, որի արդյունավետությունը որեւէ մեկը չի տեսել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ