«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
2021թ․ ընտրություններից խոսելիս շատ է հնչում միտքը, թե Նիկոլին ընտրեցին, որ Քոչարյանը չհաղթեր։ Դա դոմինանտ կարծիք է։ Ամենայն հարգանքով ազատորեն ընտրելու մարդկանց իրավունքի նկատմամբ, ուզում եմ այնուամենայնիվ պնդել, որ դա կեղծիք է։ Էդ թեզը ընտրողներից շատերը հնարել են իրենք իրենց արդարացնելու համար։ Ընդ որում, ոչ թե ուրիշի աչքում իրենց «արդարացնելու», այլ հենց իրենք իրենց աչքից չընկնելու համար։ Դրա ապացույցն էլ վրա է հասնելու առաջիկա ընտրություններին։ Միջին վիճակագրական մարդը նոր մարդկանց մասին էլի ասելու է՝ «դե, ձայն եք փոշիացնում», «կպեք իրար, ընտրենք», « դու ինչ ես արել ազգիս համար, որ ընտրեմ» ու հազարավոր նման կլիշեներ կամ ընդհանրապես խուսափելու է ընտրություններին մասնակցելուց։ Ու էդ վարքը բացատրություն ունի։
Դա պատասխանատվությունը սեփական ձեռքը վերցնելուց սարսափ է։ Պատասխանատվությունը դրել են մեկի վզին ու պետական կյանքին մասնակցությունը սահմանափակում են նրան վերջին բառերով հայհոյելով։ Իհարկե, հարմար դիրք է, եթե չհաշվենք, որ էդ մոտեցմամբ վերջը էդ մեկը յուրաքանչյուրի հետևից գալու է՝ շատ վատով։
Փոփոխությունների, նորի նկատմամբ վախը, երբեմն էլ՝ զզվանքը, այլընտրանք չի թողնելու էդ մարդկանց ու հետո էլի արդարանալու են «սարսափելի նախկիններով», թե նրանք չլինեին, Նիկոլին չէինք ընտրի։ Գրառումն ընթերցող, եթե դու էլ ես նույն հիմնավորմամբ ընտրել Նիկոլին, խորքդ նայի, խնդրում եմ։
Կարդացեք նաև