Նիկոլ Փաշինյանը, իբր փորձելով բացատրել իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը, հայտարարեց, թե 2018-ին «Ղարաբաղը անկախ պետություն չէր, Ղարաբաղը Ադրբեջան չէր, Ղարաբաղը Հայաստան չէր, լա՛վ, բա ի՞նչ էր»։ Ու քանի որ դա արեց գավառական դերասանի չափազանցված ժեստիկուլյացիայով ու համարյա անկեղծ տարակուսանքով՝ երևի արժե այդ հարցին պատասխանել (մարդ ես, գուցե իսկապես էլ չգիտի)։
Արցախը (ԼՂՀ-ն) միջազգայնորեն չճանաչված պետական կազմավորում էր, որը միջազգային հանրությանը որպես անկախ պետություն ճանաչվելու հայտ էր ներկայացրել, և միջազգային հանրությունը, համապատասխան կառույցներով (օրինակ՝ ԵԱՀԿ), ոչ միայն ընդունել էր այդ հայտը, այլև սահմանել դրա քննարկման հարթակը և որոշում ընդունելու մեխանիզմները։ Պարզ ասած՝ ԼՂՀ-ն «անկախ պետության թեկնածու» էր։ Կան, չէ՞, այդպիսի կարգավիճակներ․ օրինակ՝ ԵՄ անդամության թեկնածու, ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու, և այլն, ընդ որում՝ թեկնածուները կարող են նաև երբևէ լիարժեք անդամներ չդառնալ, բայց թեկնածու լինելն ինքնին արդեն կարգավիճակ է։ ԼՂՀ-ն հենց այդ կարգավիճակն ուներ մինչև Հայաստանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի հայտնվելը, և միայն նրա իշխանավարման օրոք նախ կորցրեց այդ կարգավիճակը, ապա և ընդհանրապես վերացավ։
Մարկ Նշանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: