ԱԺ նստաշրջանում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Հովիկ Աղազարյանն ԱԺ նիստում ասաց․ «Երեկ ՔՊ վարչության որոշմամբ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին, հիմա ուզում եմ ասել հետեւյալը։ Նախ` ես ուզում եմ ներողություն խնդրել իմ բոլոր կուսակցական ընկերներից՝ որեւէ ժամանակահատված իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցնելու համար մեր թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում ՔՊ խմբակցության իմ գործընկերներին լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում եւ քննարկել իմ հարցը՝ խմբակցությունից հեռացնելու։ Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից, մեծ ցավով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Քարտուղարությանը խնդրում եմ ապահովել պարոն Աղազարյանի տեղափոխումը մեր խմբակցությունից մեկ այլ տեղ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արխիվային լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից