Դատախազ Արամյանը այս տարվա հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով էր պարգեւատրվել:
Նա առավել հայտնի է իբրեւ աղմկահարույց քրեական գործերով մեղադրող դատախազ: Վերջինս, մասնավորապես, եղել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը բողոքարկած դատախազը:
Արամյանը հայտնի էր՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու, ինչպես նաեւ փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արցախի ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատախազ, ինչպես նաեւ «Սասնա ծռերի» ու Նորքի բանդայի վարույթով դատախազ, որը «Սասնա ծռեր»-ի գործով մեղադրյալներին որակումներ էր տվել՝ «կենդանի», «վիժվածք» ասելով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։