Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն միայն հաշվապահական, իրավաբանական ծառայություներ եւ ֆինանսական խորհրդատվություն մատուցողները»․ Բաբկեն Թունյան

Դեկտեմբեր 04,2024 10:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նստաշրջանում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ասաց, որ մասնագիտական մի շարք ոլորտներ ավելացված արժեքի հարկի դաշտ չեն տեղափոխվի։

«Ուզում եմ մեկ անգամ եւս նշել՝ երբ ասվում էր, որ այս փաթեթը վերաբերում է 13 հազարից ավելի տնտեսվարողների, հիմա հստակ կարող ենք ասել, որ այդ տնտեսվարողների թիվը ոչ թե 13 հազար է, այլ մի քանի անգամ ավելի քիչ։ Այս պահի դրությամբ մեր ունեցած կանխավարկածով դրա մեջ կմտնեն հաշվապահական, իրավաբանական ծառայություններ մատուցողները եւ ֆինանսական խորհրդատվություն մատուցողները։ Մնացած ընկերությունները, որոնք աշխատում են մասնագիտական ծառայությունների մյուս ոլորտներում, ԱԱՀ դաշտ չեն տեղափոխվում»,- ասաց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031