Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե «հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»:
Այս գրառման ներքո բազմաթիվ օգտատերեր անհամաձայնություն են հայտնել: Ներկայացնենք մի քանի արձագանք:
«Ինչու եք ստում, սկեսուրս առավոտ 6:30 ից Արգավանդում կանգնած սառցակալել է էտ խեղճ կինը»:
«Բնականոն վատ չէ: Դու գոնե նայում ես՝ կանգառներում ինչ է կատարվում, ու սա է ձեր բարեփոխումները: Անհնարին է դարձել տրանսպորտ նստել, ես չեմ խոսում արդեն 100 դրամի մասին… Ինչքան միլիոն եք կերել Նոր տարվա համար, համ էլ ձեր ներքին բանկետի համար, այ շատ հետաքրքիր է»:
Կարդացեք նաև
«Կարևորը ինչ-որ միայն ձեզ հայտնի ձևով 18 հոգու հանեք, տրանսպորտի գին թանկացնեք, մարդկանց ամենաՃ կլասի մանիպուլյացիաներով տրամադրեք, որ գործադուլ անողների բողոքները հիմնավոր չեն (չնայած վստահաբար դրանք հիմնավոր էին) ու հետո ձեզնից գոհ ասեք, որ գիտեք՝ ոնց մենք լուծեցինք էս հարցը, չնայած զուտ մարդկանց որոշ մասին հանելով՝ մնացածի մոտ վախի մթնոլորտ եք ստեղծել։ Հա ու վերջում նեղսրտած գրեք՝ թե բա անվճար ավտոբուսներ ենք տրամադրում, որ մարդիկ գան կանաչապատեն Երևանը, բայց մենակ 1 մարդ է էկել»:
«Կանգառներում տեղ ու դադար չկա: Ինչպես միշտ, ինչպես ամեն օր, երբ նույնիսկ ամեն ինչ իր «հունով» է գնում»: