Մի վերլուծաբան սրամտել էր՝ «Հայտնի սուբյեկտին տերերը ժամանակ առ ժամանակ միացնում և անջատում են»: Ահա այդպիսի միացված վիճակում նա զառանցում է՝ «Մեր անկախության հռչակագիրը պետություն չունենալու մասին է»: Ու թվում է, թե անմիջապես դրան պիտի հաջորդեն համաժողովրդական բողոքի ցույցերը: Բայց դա տեղի չի ունենում, քանի որ երկրում բոլոր տեսակի խզումները հասել են իրենց բարձրակետին:
Մի տեսակ ցնցումների մեջ է հայկական ինքնությունը: Խզվել է կապը ժողովրդի և ղեկավարության միջև, խզված է կապը հասարակության և պետության միջև, լուրջ խզում կա նաև ընդդիմության և ժողովրդի միջև, իրավունքների և պատասխանատվության միջև, խզվել է մարդկանց կապն իրենց ներկայի և ապագայի միջև, և այլն: Իսկ նման խզումներ հնարավոր են դառնում, երբ հասարակությունը ընտրում է ոչ թե իշխանությանը վռնդելու, այլ քաղաքական գործընթացներից օտարվելու, պատասխանատվությունից հրաժարվելու ուղին:
Հանրային ընդվզումներն իմաստ ունեն, եթե կա հնարավորություն և հույս, որ կարելի է բողոքելով բան փոխել: Եվ նաև համոզմունք, որ իշխանության գլխին նստած մարդն ունի թեկուզ տարրական ինքնահարգանքի, արժանապատվության զգացում, և նա կտեսնի ու կլսի, թե ինչքան հիմնովին է մերժված ինքը, հետևություններ կանի և կհեռանա: Նաև կա քաղաքական ճիշտ գործիքակազմ՝ խնդիրը լուծելու համար:
Հասարակությունն այստեղ արդեն հայտնվում է կատարյալ փակուղում, որովհետև գոյություն չունի ո՛չ ինքնահարգանք և ո՛չ էլ արժանապատվության չնչին իսկ զգացում, և իհարկե՝ բան փոխելու իրավական բանական ուղի: Սրա ականատեսն ենք արդեն քանի տարի: Իզուր չէ ժողովրդական իմաստնությունը ասում՝ «ամենադժվար բանը աշխարհում տհասին բան հասկացնելն է»: Ի վերջո, տեսնում ենք չէ՞, որ խոսելու, բան ասելու ցանկությունն օրեցօր պակասում է: Այսպիսի խոսք կա՝ «Եթե ես լռում եմ, դա չի նշանակում, թե դու ճիշտ ես, պարզապես քեզ որևէ բան հասկացնելն անիմաստ է»:
Կարդացեք նաև
Մանվել ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ում