Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու Սարիկ Մինասյանը գրում է.
«Սիրելի՛ գյումրեցիներ, չկարողանալով անտարբեր մնալ հարազատ քաղաքիս կառավարման շուրջ ստեղծված իրավիճակին և ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշման հայտարարությունը՝ որպես անկուսակցական թեկնածու առաջադրվել եմ Գյումրի համայնքի ժ/պ նշանակման համար անցկացվող նախնական ընտրություններում, որոնք անցկացվելու են սույն թվականի դեկտեմբերի 8, 9 և 10-ին ։
Ակնկալում եմ ձեր բոլորի ակտիվ մասնակցությունը և արդար քվեարկությունը։
Հուսով եմ իմ ունեցած աշխատանքային փորձը, կառավարման գիտելիքները և մարդկային որակները կօգնեն ինձ դառնալ հավասարապես բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը։
Կարդացեք նաև
ԳՅՈՒՄՐԻՆ անտեր չէ՛»: