Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ սիրիահայությանը

Դեկտեմբեր 04,2024 12:30

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին, կապ հաստատեցի իմ սիրիահայ ընկերներից մեկի հետ, կարծես շփոթված եւ շտապում էր, ասաց, որ այժմ վարում է իր մեքենան եւ որոշ ժամանակ անց կկապվի ինձ հետ, խնդրեցի, որ ինձ հարցազրույց տա «Յութուբում»: Պատասխան չստացա:

Ժամեր անց սիրիական ընդդիմությունը ներխուժեց Հալեպ:

Շաբաթ օրը շատ լուռ էր սոցցանցերում, հարցրի նրան, թե արդյո՞ք ապստամբները մոտ են, ասաց, որ նրանք արդեն այնտեղ են:

Որպես լիբանանահայ, իմ ողջ կյանքում քաղաքական մարտեր եմ վարել որպես լիբանանյան գերիշխանության համար պայքարող ուժերի մի մասնիկ, Լիբանանում Ասադի ռեժիմի ներկայության դեմ, նրան միշտ համարում եմ խանգարող ուժ լիբանանյան ինքնիշխանության եւ պետականության առաջացման։

Բայց ոչ բոլոր հայերն են ստիպված ամեն ինչ տեսնել այնպես, ինչպես ես եմ տեսնում, եւ առնվազն տպավորություն կա, որ սիրիահայերը հավատարիմ են Սիրիայի ներկայիս ռեժիմին, ինչը, հավանաբար, հրահրել է ապստամբներին եւ սիրիական ընդդիմությանը:

Միշտ կոչ եմ արել սիրիահայերին չեզոք մնալ այս հակամարտությունում, հայկական քաղաքական կուսակցությունները վարչակարգին համահունչ դիրք են գրավել, բայց դա այն չէ, ինչ ես ուզում եմ քննարկել այս հոդվածում, նրանք ասում են, որ ընդդիմությունը գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ, սա այլեւս այն չէ, ինչ ես ուզում եմ վիճել, բոլորը, ովքեր ներկա են այնտեղ, հավանաբար ավելի լավ գիտեն իրավիճակը, համեմատած մեկի հետ, ով դիտում է հեռվից (ես):

Միշտ շեշտել եմ այն միտքը, որ Հայաստանից դուրս բնակվող հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները չպետք է փորձեն մեր փոխարեն որոշել ու պարտադրել, թե ինչպես մենք՝ հանրապետությունում բնակվողներս, պետք է համահունչ լինենք իրենց դիրքորոշմանը, համապատասխան Հայաստանի ներքին քաղաքականությանը, եւ նրանք, ովքեր պարտավոր են մեր դատողությունը լրջորեն հաշվի առնել, եւ այդպիսով, ցանկանում եմ նույն իրավունքը ճանաչել սիրիահայերի վերաբերյալ։

Բայց այն, ինչ ուզում եմ կատաղի քննադատել, այն է, թե ինչպես ենք մենք՝ հայերս, ազգովին, ինչպես ենք վրաբերվում ու մոտենում մեզ սպառնացող վտանգներին:

Տարիներ շարունակ կոչ եմ արել, աշխարհասփյուռ հայություն, եկեք մեզ պահենք եւ գործենք որպես մեկ Միասնական մարմին, հրավիրել եմ սփյուռքի ղեկավարներին առաջին ինքնաթիռը նստել եւ գալ հանրապետություն, եկեք բոլորս միասին եւ ազգային մակարդակով որոշենք՝ ինչպես պետք է ձեւավորենք միասնական ազգային ռազմավարություն, պատրաստվելու եւ ստեղծելու պաշտպան ուժ, դիմակայելու եւ պայքարելու ցանկացած մարտահրավերի դեմ։

Այսօր կապ հաստատեցի Հալեպի հայերի հետ, եւ նրանք խնդրեցին ինձ փոխանցել այս ուղերձը ազգին. «Որտե՞ղ են մեր ղեկավարները, ուզում ենք քաղաքը լքել, բայց փող չունենք, միջոց չունենք, ինչ է պատահել մեր ազգին, հաց էլ չունենք, շփոթված ու հուսահատ ենք»:

Հարցրի ընկերոջս, ով խնդրեց ինձ անանուն խոսել, եթե ապստամբները մոտ են, նա ինձ ասաց, որ նրանք բոլոր թաղամասերում են, այդ թվում, հայկական, բայց այս պահին ոչ մեկի հետ չեն առնչվել։

Ի վերջո, բարձրացնում եմ իմ ձայնը, եւ հուսով եմ, որ հայրենասերները միանում են իմ կոչին՝ անհապաղ միջոցներ տրամադրել սիրիացի հայերին փոխադրելու հայրենիք՝ Հայաստան:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031