2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռաֆայել Սեփխանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, երրորդ անձ՝ Երեւանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ ՊՈԱԿ-ի՝ խնդրելով անվավեր ճանաչել նախարարի 09.09.2024թ. թիվ 178-Ա/1 հրամանը: Վարչական գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։
2024 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը «Պահանջն ըստ ընդդատության վերահասցեագրելու մասին» որոշում է կայացրել, որով Ռ. Սեփխանյանի պահանջն ընդդեմ ԿԳՍՄ նախարարի 09.09.2024թ. թիվ 178-Ա/1 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վերահասցեագրվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական մասնագիտացում) դատարանին: Այն մակագրվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Վարդանյանին։
Սակայն հոկտեմբերի 22-ին դատավոր Գ. Վարդանյանի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Թերությունները վերացվելուց հետո, այն կրկին ներկայացվել է դատարան, այդ ժամանակ գործը մակագրվել է Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Ա.Օհանյանին։ Նախնական դատական նիստի օրը դեռ որոշված չէ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
03.12.2024