Ucraft-ը ներկայացնում է նոր լուծում բիզնեսի համար՝ UC ERP հարթակը։ Այն ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման միասնական հարթակ է, որը թույլ է տալիս հետևել բոլոր բիզնես գործընթացներին մեկ տեղում. կազմակերպել մեծածախ և մանրածախ վաճառք, ձևավորել և հետևել գնումների շղթային, դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր, կառավարել հաճախորդների տվյալները, հաշվապահական և ֆինանսական գործարքները, հետևել նախագծերի կատարմանը և շատ ավելին։
UC ERP-ն ամպային լուծում է, որը հարմարեցված է ՀՀ-ում գործող իրավական կարգավորումներին, ինչպես նաև համակցված է ՀՀ բոլոր բանկերի, վճարային համակարգերի և սարքավորումների հետ՝ ՀԴՄ մեքենաների, տպիչ և սկանավորող սարքերի, կշեռքների: Հարթակը թույլ է տալիս խմբագրել գործընթացները, ունի հարմարավետ հայալեզու ինտերֆեյս, որից կարելի է օգտվել ցանկացած գաջեթով ցանկացած վայրից, լինել հասանելի միաժամանակ մի քանի օգտատերերի համար թե’ առցանց, և թե’ օֆլայն ռեժիմներում:
Բոլոր օգտատերերը կարող են 3 ամիս անվճար փորձաշրջանով օգտվել UC ERP հարթակի հնարավորություններից։ Այն փորձարկելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել դեմոյի հարցում Ucraft-ի կայքից:
Ծառայությունների ցանկացած փաթեթ ընտրելու դեպքում օգտատերերը կստանան հարթակի անվճար ուսուցման հնարավորություն, անվճար հոսթինգ Google Cloud-ում, հիշողության անսահմանափակ ծավալ և մի շարք այլ առավելություններ։ Հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով։
Ucraft-ը Հայաստանի ՏՏ ոլորտում նոր տեխնոլոգիաներ առաջարկող կազմակերպություն է, որը նորարար լուծումներով մշտապես աջակցում է փոքր ու միջին բիզնեսներին։