Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Ո՞ւմ «երազախաբ» կանի վարչապետը․ այսօր հրապարակվելու է Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածուների հաստատված ցանկը

Դեկտեմբեր 03,2024 23:20

Վարչապետ Նիկոլ Փաշինանը, որը երեկ ուշ երեկոյան տեսանյութ էր հրապարակել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից՝ Գյումրիի քաղաքապետի ժ/պ-ի թեկնածուների մասնակցությամբ, խոստացել է այսօր հրապարակել նրանց վերջնական ցուցակը։

Փրայմերիզի մասին հայտարարության ժամանակ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել էր, որ որոշ թեկնածուների գրանցումը հնարավոր է մերժեն, այն հաստատելու են՝ հաշվի առնելով քաղաքական որոշ չափանիշներ։

Տեսանյութին հետևած գյումրեցիներից շատերը չեն թաքցրել են իրենց զարմանքը՝ ինքնառաջադրվողների մեջ տեսնելով բացարձակ անծանոթ դեմքերի։

Ինչպես հրապարակել ենք, թեկնածուները 9-ն են՝ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյան, Դավիթ Առուշանյան, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյան, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյան,, ՔՊ-ի համակիր Արտյոմ Թումանյան, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյան, շախմատիստ- տիկտոկերի՝ Դավիթ Քալաշյան, որն, ըստ գյումրեցիների, հանդես է գալիս «Արիստոկրատ» անվամբ, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի օգնական Լևոն Անանյան և Շիրակի մարզպետարանի աշխատակցուհի Էմմա Բարսեղյան։

138 մեկնաբանություններ կան վարչապետի տեսանյութի տակ, որոնց մեծ մասը թեկնածուներ Արտյոմ Թումանյանի, Շավարշ Արամյանի ու Վահագն Մկրտչյանի գովքն են՝ մեծ մասը գրված տառասխալներով կամ լատինատառ։

Գյումրեցի լրագրող Երանուհի Սողոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որքան հասկացա, այսօր երազախաբության օրն են նշելու որոշ ինքնահավաններ… ոչ մեկ չի ուզում իրապես գնահատի սեփական ուժերն ու հնարավորությունները, պիտի անպայման ճիշտ խոսքը էշի ճակատին ասեն»։

Մինչ այս պահը թեկնածուների վերջնական ցանկը դեռ հրապարակված չէ։

Նախնական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբեր 8-ին, 9-ին և 10-ին։ Ինչպես պարզաբանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, վատ պրոցեսներից զերծ մնալու համար շրջիկ խմբերն անկանխատեսելիորեն կայցելեն Գյումրու փողոցներ, շենքեր, տներ։

Արթուր Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ այս մասին ոչ մեկը նախապես չի իմանալու, կազմակերպված գործընթաց չի լինելու, իրենք են գնալու մարդկանց տները և հնարավորություն են ընձեռելու որոշեն, թե ով լինի իրենց քաղաքապետի ժ/պ-ն։

Մեկ տնից, ըստ նախնական մեխանիզմի, քվեարկությանը կարող է մասնակցել մեկ հոգի։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031