«Այս զարգացումները մեզ համար բավականին վտանգավոր են, որովհետև երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարվում են, մենք դրա անմիջական տուժողն ենք դառնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի» ղեկավար Արմինե Մարգարյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին։
Վերջինիս ներկայացմամբ՝ եթե մի տարածաշրջանում երկրների միջև կան հակասող շահեր, և նրանք որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերում, դա անում են մեկ այլ տարածաշրջանի հաշվին։ «Այդպես եղավ նաև 2020թ․ արցախյան պատերազմի դեպքում։ Եվ նրանք Սիրիայում կարող են գալ պայմանավորվածության մեր տարածաշրջանի հաշվին։ Այստեղ պետք է հասկանալ, թե հիմա ՌԴ-ն ինչ լծակներ ունի Հայաստանի կամ առհասարակ տարածաշրջանի վրա և ինչ կարող է վաճառել Թուրքիային։ ՀՀ անվտանգային էլ ո՞ր շահը կվաճառի Թուրքիային»,- հարցնում է Արմինե Մարգարյանը։
Ինչ վերաբերում է արդեն հայ-ռուսական հարաբերություններին և Ռուսաստանից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ի դռները բաց են Հայաստանի համար, բանախոսը գտնում է, որ այդ երկիրը կուժեղացնի Հայաստանի վրա ճնշումները։ «Տարածաշրջանում ու աշխարհում ազդեցությունների բաժանում է գնում, և ռուսները մեզ կոչ են անում՝ կողմնորոշվեք։ Գնալով մեր վրա ճնշումներն ավելանալու են»,- հավելեց նա։
Արմինե Մարգարյանն անդրադարձել է նաև Վրաստանի ներքաղաքական իրավիճակին ու Հայաստանի վրա դրա ազդեցությանը, սիրիահայերի վիճակին, Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու և այլ հարցերին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։