Փաստաբան Իրմա Ճաղարյանը գրել է․
«Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մ․ Գևորգյանի բավարարել է Տաթևիկ Վիրաբյանի (Տաթև Արցախ) հայցն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Արդյունքում Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել նախկինում իր կողմից հրապարակված տեղեկությունները, որոնք արատավորել էին վստահորդիս անունն ու բարի համբավը։ Միաժամանակ տիկին Մարտիրոսյանը ստիպված կլինի վճարել նյութական փոխհատուցում՝ 150․000 ՀՀ դրամի չափով»։
Կարդացեք նաև
Տաթևիկ Վիրաբյանը իր էջում գրում է.
«Ասացի գամ բազմոցին նստեմ ու գրառումս անեմ )
Էսօր իմ գործով դատական նիստաշատ օր է եղել ) մի նիստը գիտեք դե ինչպես Արսեն Բաբայանն է բնութագրում Արցախը չհանձնողների նիստն էր , դե էս պատմությունը գիտեք , կալանք ,տնային կալանք , վարչական հսկողություն ու անվերջանալի դատական նիստեր )
Հաջորդը նույն պատմության մի ուրիշ սեզոն է, հիշում եք կալանավորվածս ժամանակ Դիաննա Մարտիրտիրոսյան անունով մեկը իր ֆեյսբուքյան էջում ինձ զրպարտող գրառում էր կատարել , որի բովանդակության մեջ այն էր մտնում թե իբր ես գումարի դիմաց եմ հանրահավաքի գնացել ի դեպ 30 000 դրամ էր գրել գումարի չափը )
Սովորաբար նիկոլենք 5000 դրամի շուխուր էին անում։
Լավ ինչեւէ անձի կատարած գրառումից հետո ։
Փաստաբան Իրմա Ճաղարյանը որոշեց իմ շահերը ներկայացնել դատարանում եւ Դիաննայի դեմ հայց ուղարկել դատարան ։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մ․ Գևորգյանի բավարարել է Տաթևիկ Վիրաբյանի (Տաթև Արցախ) հայցն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Արդյունքում Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել նախկինում իր կողմից հրապարակված տեղեկությունները, որոնք արատավորել էին վստահորդիս անունն ու բարի համբավը։ Միաժամանակ տիկին Մարտիրոսյանը ստիպված կլինի վճարել նյութական փոխհատուցում 150․000 ՀՀ դրամի չափով»:
Ի դեպ էդ զրպարտությունները անում էին մինչեւ անգամ քպական որոշ պատգամավորներ:
Դե տեսեք ստախոս, զրպարտողները ում շարքերում են»։