Լրահոս
Օրվա լրահոսը

Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ

Դեկտեմբեր 03,2024 20:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարարության կողմից մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով:

Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում տուժողի և հանցանք կատարած անձի միջև հաշտության, ինչպես նաև գործուն զղջալու հիմքով անձին ազատելու քրեական պատասխանատվությունից։

Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 14-16 տարեկան երեխաների նկատմամբ հանցանք կատարած անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով կամ անչափահաս տուժողի հետ հաշտվելու հիմքով՝ բացառապես հիմք ընդունելով երեխայի կամարտահայտությունը։ Նման պրակտիկա է արձանագրվել նաև երեխաների նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում։ Նման պրակտիկան չի բխում միջազգայնորեն ընդունված՝ երեխայի լավագույն շահերից ու Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիայի պահանջներից (Լանզարոտեի կոնվենցիա) և հակասում է արդարադատության հիմնարար սկզբունքներին ու շահերին:

Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ ԵԽ բոլոր երկրները, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ խիստ պատիժ են նախատեսում երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքների համար և երեխաների պաշտպանությունը չեն պայմանավորում վերջիններիս հայեցողությամբ կամ հաշտությունների իրականացմամբ:

Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին և միջազգային լավագույն փորձին հետևելով՝ ՆԳ նախարարությունն առաջարկում է՝

  • սահմանել քրեական պատասխանատվություն պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար,
    • բացառել երեխայի նկատմամբ կատարված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերը։

Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով

ՆԳ նախարարությունն առաջարկում է մինչև դեկտեմբերի 18-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել e-draft.am կայքի միջոցով:

 

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031