«Ժողովրդավարության բաստիոնի տանն այսօր խուճապ էր, ի՞նչ է տեղի ունեցել, վարորդները համարձակվել են գործադուլ անել։ Էլ հակապետական տարր, էլ արտաքին շահերը սպասարկողներ, բանը հասավ նրան, որ սիրելի վարորդներ ձեզ քիչ առաջ ասացին, որ դուք կոռուպցիոներներ եք։ Ես հարց ունեմ ՔՊ-ին՝ այ հեղափոխական թիմ, ինձ կբացատրե՞ք, ձեր գործունեության ո՞ր պահին այսպես ատեցիք ցույցերը, հեգնեցիք գործադուլները»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա հարցադրում արեց՝ վարորդների ո՞ր պահանջն է անտրամաբանական ու հակապետական։ «Ընդհանրապես դուք ցանկ ունե՞ք, ու ո՞ր հարցերով կարող են ձեր դեմ ցույցեր անել։ Այդ ցանկը միանգամից տվեք, պրծեք։ Կամ օրենքի փոփոխության նախաձեռնություն բերեք, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ցույցերն ու գործադուլներն արգելվում են։ Ընդհանրապես նկատե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնն ինչ-որ շատ բռնապետական դեմք ունի» ,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ