Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է, որեւէ գերու որեւէ անհետ կորածի կամ առեւանգվածի ճակատագիր լուծում չի ստանա. Ռուզան Ստեփանյան

Դեկտեմբեր 03,2024 17:55

«Ձեզ բացահայտ ասում եմ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է իշխանության ղեկին, որեւէ գերու, որեւէ անհետ կորածի կամ առեւանգվածի ճակատագիր լուծում չի ստանալու: Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բաներ COP29-ով էր պայմանավորում… Նույնիսկ անհետ կորածների ծնողներին խոստացել էր ընդունել, բայց չի ընդունել: Երեկ մի ծնող ահազանգել էր, որ դեռ ամռանն էր ասել, թե կընդունի իրեն, բայց COP29-ն էլ անցավ, ձեզ չեն ընդունելու: Եթե նույնիսկ ընդունեն, ձեզ խաբելու են»,-«Հայելի» ակումբում ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզան Ստեփանյանը:

«Ծնողներին ասել են, որ եթե ինձ հետ բողոքի ցույցերի են մասնակցում, թող լրատվամիջոցները չգան, որպեսզի չլինի աղմուկ, չլինի որեւէ բան: Ոմանք մեզ ասում են՝ եթե գանք, կլինի՞ առանց լրատվամիջոցների, մինչդեռ նախկին մեր հանդիպումներում ծնողներն էլ էին ոգեւորված, որ այսքան լրատվամիջոցներ են իրենց լուսաբանում: ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր հանձնակատարն անգամ մեզ ասաց, որ միայն հրապարակային գործողություններով է հնարավոր այս խնդիրների վրա լույս սփռել, իսկ իշխանությունները խնդիրները փորձում են տեղափոխել իրենց մութ ու գորշ գործելակերպի մեջ:

Նորից եմ ընդգծում՝ գերիների, հատկապես Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության հարցը Նիկոլ Փաշինյանը չի լուծելու, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրին համարում է այստեղ մրցակից, մասնավորապես բարերար Ռուբեն Վարդանյանին: Ի դեպ, Արշակ Կարապետյանը հրապարակային հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանին Նիկոլ Փաշինյանի խնդրանքով է Ալիեւը գերեվարել»,-հավելեց նա:

Ռուզան Ստեփանյանը դիմեց գերիների, անհետ կորածների եւ առեւանգվածների հարազատներին. «Նիկոլ Փաշինյանը ձեզ փորձում է խաբել, փափուկ բարձ դնել, վախեցնել, խնդիրը այս իշխանությունների տիրույթում է, բայց արդեն չորս տարի մտցրել են փակուղի, քնեցրել: Հարգելիներս, ուշքի՛ եկեք, այստեղ ձեր զավակների, ամուսինների, ընտանիքի անդամների հարցն է, որն այս իշխանությունը վաղուց փակել, մի կողմ է դրել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031