ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորների ելույթներին․ «Տիկին Վարդանյան, մեռաք ցույց անելով, արեք, մեր համար դա միայն օգուտ է։ Ինչքան դուք ցույց եք անում, այնքան մեր վարկանիշը բարձրանում է»։
«Իսկ ինչ վերաբերում է այդ դոշ ծեծելուն՝ մտնենք Սասուն, ելնենք Մուշ, խնդրեմ, տեղն էլ գիտեք, ուղղությունն էլ, ինչո՞ւ չեք գնում։ Փորձելո՞ւ եք, բարի ճանապարհ, մեր հետ ի՞նչ գործ ունեք։ Հերիք է մեր ժողովրդին տանենք, մատաղ անենք եւ թվացյալ ինչ-որ հայրենիքներին։ ՀՀ սահմանները հստակ են։ Այո, ադրբեջանական զորքերի մի մասը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։ Դա փաստ է, մենք դրա համար պայքարում ենք, բայց դուք եւ ես պատրաստ չենք հիմա հարձակվել ու կռվով, զորքով, զենքով․․․ Տեղը գիտեք, չէ՞ Ջերմուկի, ես բենզինի հարցը կլուծեմ, խնդրեմ, առաջ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ