Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական Վրաստանն այսօր փողոցում է»․ Պարույր Հայրիկյան

Դեկտեմբեր 03,2024 17:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՌԴ-ն եթե այսօր իր ողջ ներուժը դներ հայերիս օգտին, մեկ է՝ ինքն այսօրվա իր դրվածքով հակաքաղաքակրթական է»,-ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի կողմից ի համերաշխություն Վրաստանի պայքարող ժողովրդի հավաք կազմակերպվեց։ Հավաքի ընթացքում հրապարակվեց ԱԺԲ խորհրդի հայտարարության տեքստը, որով դատապարտվում է Վրաստանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների և քաղաքական այլախոհների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։ Փաստաթուղթը փոխանցվեց ԵՄ պատվիրակության ներկայացուցչին։

Հավաքի ընթացքում Պարույր Հայրիկյանը վստահեցրեց՝ Վրաստան ասելով հասկանում ենք քաղաքակրթորեն ճիշտ տրամադրված վրացիներին․ «Նույնիսկ պետական շահից վեր է քաղաքակրթությունը, որովհետև համամարդկային զարգացումներից դուրս՝ որքան էլ հաջողակ լինես, մեկ է դատապարտված ես: Եթե անգամ մեկ հոգու իրավունքներից զրկում ես, կրկին դատապարտված ես, եթե խոսքը հազարներին է վերաբերում, առավել ևս։ Մենք նաև հավատարիմ ենք մեր ազգային, պետական ավանդներին»։

Նա նաև հորդորեց «չնույնացնել բռնապետ ծախուներին որևէ ազգի ժողովրդի հետ»․ «Ժողովուրդն այլ բան է։ Իրական Վրաստանն այսօր փողոցում է։ Վրաստանի՝ եվրոպական կողմնորոշումը մեզ դարձնում է Եվրոպայի հետ սահմանակից։ Ավելի կարևոր է այն, որ քաղաքակրթական ճիշտ ընտրություն է կատարվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031