Region monitor. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստակամություն է հայտնել հանրային քննարկում իրականացնել նոյեմբերի 28-ին արված հայտարարության վերաբերյալ։
«Նախկին և ներկա մի քանի քաղաքական գործիչներ արդեն իսկ ցանկություն են հայտնել ներգրավվել նման հանրային քննարկման։ Առաջարկում ենք, որ նրանք մինչև տասը համախոհի հետ վաղը գան Վրաստանի կառավարություն՝ ուղիղ հեռարձակման ձեւաչափով հանրային քննարկում անցկացնելու», -ասված է հայտարարության մեջ։