Լրահոս
Օրվա լրահոսը

X-ի անկումը. ինչու է իրական ժամանակի լուրերի լուսաբանումը տեղափոխվում այլ հարթակներ. Արթուր Պապյան. media.am

Դեկտեմբեր 03,2024 16:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

media.am. Սոցիալական մեդիայի և լուրերի տարածման արագ զարգացող լանդշաֆտում X-ի (նախկին Թվիթեր) ազդեցությունը որպես իրական ժամանակի լուրերի լուսաբանման գերիշխող գլոբալ հարթակ զգալի էրոզիա է ապրում: Հայաստանյան լսարանի համար սրա ցայտուն ապացույցն են մեր շուրջը՝ Վրաստանում և Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լուսաբանումը X-ում և մրցակից հարթակներում։

Լուրերի սպառման փոփոխվող լանդշաֆտը

Իրական ժամանակի լուրերի լուսաբանման ֆրագմենտացումը արագացել է, և մի շարք հարթակներ ի հայտ են եկել որպես X-ի հնարավոր այլընտրանքներ:

Telegram-ի ալիքներ. Հնարավոր է, լավագույն հարթակը ժամանակագրական լուրերի սպառման համար, Telegram-ը չունի ալգորիթմական ֆիլտրացում, ինչը թույլ է տալիս օգտատերերին հետևել իրադարձություններին իսկապես իրական ժամանակում՝ առանց տեղեկատվության տեսանելիության արհեստական խեղաթյուրման:

Bluesky․ Այս հարթակը արագորեն դարձել է ապաստան լրագրողների և ինֆլյուենսերների համար, ովքեր լքում են X-ը: Հարթակը նման է Թվիթերին՝ մինչև միլիարդատեր Իլոն Մասքի կողմից դրա ձեռքբերումը։ Անցած շաբաթ այդ հարթակի օգտատերերի թիվը հատեց 22 միլիոնի սահմանը և շարունակում է աճել։

YouTube․ Չնայած այս հարթակի մասին ընդունված է խոսել որպես կարճ և զվարճալի տեսանյութերի տարածման հարթակ, YouTube-ը վերջին տարիներին զգալի դեր է ստանձնել իրական ժամանակի լուրերի տարածման գործում: Լրատվական կազմակերպությունների ուղիղ հեռարձակումները դարձել են իրադարձությունների անմիջական լուսաբանման կարևոր միջոց: Հատկապես ռազմական բախումների, բնական աղետների և քաղաքական իրադարձությունների ժամանակ, YouTube-ի ուղիղ հեռարձակումները հաճախ ավելի տեղեկատվական են, քան տեքստային լուրերը:
Instagram․ Զարմանալիորեն հզոր հարթակ է՝ որպես լուրերի տարածման ալիք, լրատվական բազմաթիվ կազմակերպություններ գտել են այն արդյունավետ օգտագործելու բանաձևը, հատկապես Story-ների և Reel-երի միջոցով, հատկապես երբ թիրախավորում են ավելի երիտասարդ լսարանը։

Mastodon․ Այս ապակենտրոնացված հարթակը գրավել է տեղեկություններ փնտրողների զգալի մասնաբաժին, որոնք նախընտրում են այլընտրանքներ կորպորատիվ կառավարվող սոցիալական մեդիային:

Threads․ Չնայած սկզբնական մարտահրավերներին՝ զվարճանքի ուղղվածության պատճառով, վերջերս հարթակը փոփոխություններ է իրականացրել՝ թույլ տալով ընտրել թե ինչ կոնտենտ ես ցանկանում տեսնել՝ ալգորիթմական ֆիլտրացիա, թե կոնտենտ այն օգտահաշիվներից, որոնց հետևում ես։ Meta-ն նաև խոստացել է առհասարակ նվազեցնել ալգորիթմական ֆիլտրացիան, ինչը կարող է այս հարթակը ավելի գրավիչ դարձնել X-ի այլընտրանք որոնողների համար։

X-ի սահմանափակումները

Հարթակի սահմանափակումները ակնհայտ են վերջին գլոբալ իրադարձություններում: Նախկինում, նման իրադարձությունների ժամանակ, այս հարթակը առաջին կանգառն էր արագ լուրեր փնտրողների և այսպես ասած՝ «լուրերի շուրջ գլոբալ զրույցին» միանալ ցանկացողների համար, մինչդեռ օգտատերերը այժմ դիմում են այլընտրանքների։
WhatsApp-ի ձևավորվող դերը

Չնայած WhatsApp-ի ալիքները աճում են, տեխնոլոգիապես դրանք զգալիորեն զիջում են Telegram-ին՝ դրանցով լուրեր կարդալն անհարմար է, շատ քիչ լրատվական կազմակերպություններ են կիրառում այն։ Հարթակը ունի պոտենցիալ, բայց դեռ չի կատարելագործել իրական ժամանակի լուրերի տարածման ֆունկցիոնալը:
X-ի ճակատագիրը

Եթե X-ը հրատապ փոփոխություններ չկատարի, այն կարող է դառնալ անհետաքրքիր գլոբալ լուրերի համատեքստում: Այն գնալով վերածվում է սպամերների և մարքեթինգի հարթակի, և նպատակաուղղված կերպով նվազեցնում է լրագրողների, լրատվական կոնտենտի տարածումը։

Որպես հետևանք՝ թե՛ լրատվական բովանդակություն տարածողները, թե՛ լուրերի սպառողները փնտրում են հարթակներ, որոնք առաջնահերթություն են տալիս իրական ժամանակին և ալգորիթմական ֆիլտրացիայից ազատ տեղեկատվությանը։

Արթուր Պապյան,
մեդիափորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031