Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանում պետք է կանխվի «թուրքական սցենարը», որի դեպքում և՛ բարձր գնաճը, և՛ բարձր տոկոսադրույքները երկարատև են լինում»

Դեկտեմբեր 03,2024 16:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Ռուսաստանում տնտեսագետները նշում են, որ 2025 թվականին աճում է տնտեսական լճացման և բարձր գնաճի (ստագֆլյացիայի) ռիսկը։ RBC-ի զեկույցի համաձայն՝ նշվում է, որ Ռուսաստանում պետք է կանխվի «թուրքական սցենարը», որի դեպքում և՛ բարձր գնաճը, և՛ բարձր տոկոսադրույքները երկարատև են լինում։

Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը (ԿԲԲ) կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։

Չնայած որ 2025 թվականի ստագֆլացիան դեռևս հիմնական սցենար չէ, բայց ռիսկերը վերջին ամիսներին ավելացել են: Տնտեսագետների կարծիքով՝ նման սցենարի կանխման համար Կենտրոնական բանկը պետք է գտնի հավասարակշռություն՝ տոկոսադրույքները բարձրացնելով տնտեսության աճը դանդաղեցնելու կամ ցածր տոկոսադրույքներով ինֆլյացիան վերահսկելու միջև:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի իրականացրած խիստ մոնետարային քաղաքականությունը դիտարկվում է որպես «թուրքական սցենարից» խուսափելու ջանք: Սակայն այս քաղաքականության երկարաժամկետ ազդեցությունը տնտեսական աճի վրա, հատկապես միջազգային պատժամիջոցների շարունակական ազդեցության պայմաններում, մնում է անորոշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031