«Ոչ ռուսական ռեժիմին», «Եվրոպան ազատություն է»,- այսպիսի վանկարկումներով ուղեկցվեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ի համերաշխություն Վրաստանի պայքարող ժողովրդի Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի կողմից կազմակերպված հավաքը։
Հավաքի ժամանակ ներկայացվեց ԱԺԲ Խորհրդի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է․ «Խստորեն դատապարտում ենք վրացական իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների և քաղաքական այլախոհների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։ Նման գործողությունները խարխլում են ժողովրդավարության հիմքերը և թուլացնում հանրային վստահությունը պետական կառավարման նկատմամբ։ Կոչ ենք անում վրացական իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, հարգել քաղաքացիների իրավունքները և ձեռնարկել արդյունավետ երկխոսություն բողոքները և քաղաքական մարտահրավերները լուծելու համար։ Մենք միաժամանակ դատապարտում ենք արտաքին ուժերի՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի ապակառուցողական միջամտությունը Վրաստանի ներքին գործերին»։
Կարդացեք նաև
Հայտարարության մեջ նաև նշված է՝ հավատում ենք, որ եվրոպական ապագան մեր տարածաշրջանի համար միակ կայուն ուղին է՝ ապահովելու կայունություն, բարգավաճում, արժանապատվություն մեր բոլոր ժողովուրդների համար։ Կոչ ենք անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին ավելի գործուն և հաստատուն մասնակցություն ունենալ աջակցելու մարդու իրավունքների ապահովմանը Վրաստանում և ՀՀ-ում»։
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ԵՄ պատվիրակության ներկայացուցչին փոխանցեց ԱԺԲ խորհրդի հայտարարություն-նամակը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից