Երևանի քաղաքապետը սպառնում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում:
Հատուկ Տիգրան Ավինյանի համար հիշեցնում եմ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածը՝ համաձայն որի
1.Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
2.Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Կարդացեք նաև
Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ և 79-րդ հոդվածները սահմանում են գործադուլ հայտարարելու մանրամասները:
Այսինքն, այն ռեպրեսիաները, որոնք գործադրվում են կամ կգործադրվեն իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ, հակաօրինական են:
Ստելը և ստով կառավարելն անընդունելի են. մարդկանց պահանջներին պետք է ականջալուր լինել:
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր