Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղվան Վարդանյանը մոտեցել է իմ աշխատակցին, ասել է՝ բա ինձ ինչո՞ւ չեք տանում գործուղման Բալթյան երկրներ, Սեյրան Օհանյանն էլ ինձ է ասել»․ Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 03,2024 13:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Գեղամ Նազարյանին «Հայաստան» խմբակցությունից հեռացնելու հարցին։ 

«Ես վստահ եմ, որ պարոն Նազարյանը չէր դնի մանդատը, եթե նույնիսկ խնդրեին, այդ գիտակցումը եղել է, դրա համար են գնացել այդ լուծմանը։ Շատ ու շատ մարդիկ 2021 թվականի ընտրություններին գնացել են «Հայաստան» դաշինքին ձայն են տվել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշնակցականները այդ մարդուն բերել էին որպես որդեկորույս հայր եւ նաեւ էմոցիաների վրա շեշտ էին դրել։ Մարդիկ նաեւ ձայն էին տվել իրենց Գեղամ Նազարյանի գոյության, ելույթների, աշխատանքի շնորհիվ։ Բարոյական էլ չէ պարոն Նազարյանի պարագայում իրենից խնդրել, որ մանդատը վայր դնի։ Ես կարծում եմ,որ Դաշնակցությունը փորձում է այնտեղ իշխանությունը վերցնել եւ կամաց-կամաց այն մարդկանց, ովքեր դաշնակցական չեն, «Հայաստան» խմբակցությունից դուրս մղել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա հավելեց․ «Կարելի է մտածել՝ իրենցից որեւէ մեկը ինձ հետ գործուղման չի եկել, ինձ հետ հաց չի կերել, ինձ հետ չի նկարվել»։

Հարցին, որ ինչո՞ւ չի հրապարակում այն ընդդիմադիր պատգամավորների անունները, որոնք խնդրել են իրենց գործուղումների տանել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Պարոն Աղվան Վարդանյանը հաջորդ գործուղմանը, որ իրենց չենք տարել, մոտեցել է իմ աշխատակից Աշխենին ասել է՝ բա ինձ ինչո՞ւ չեք տանում Բալթյան երկրներ, ես այդ բանի անդամ եմ։ Սեյրան Օհանյանը ԱԺ խորհրդի նիստից հետո մոտեցել է ինձ, ասել է՝ իմիջիայլոց ես այսինչ երկրի բարեկամական խմբի ղեկավարն եմ, ինձ ինչո՞ւ չեք ներառում։ Աղվան Վարդանյանն ինձ մոտեցավ ասաց՝ երբ ազատ կլինեք, գնանք միասին նստենք, սրճենք ու զրուցենք իրար հետ։ Այդ ի՞նչ ստեր են, ուզում եմ հասկանալ։ Հիմա էլ Հնդկաստանի այց կա, հերթով գրում ենք, զանգում ենք, համոզում ենք։ «Հայաստան» դաշինքի պատգամավորները բողոքում են, ասում են՝ մենք ուզում ենք գնանք աշխատենք, բայց մեզ չեն թողնում»։

«Ես կարծում եմ, որ սա այսօր պառլամենտական դաշնակցական որոշ գործընկերների մարտավարությունն է՝ ամոթանք տալ։ Մարդիկ պետք է գան աշխատեն, իրենք պատգամավոր են ընտրվել։ Լեհաստանի նախագահն է եկել Հայաստան, երկու-երեք հոգու հերթով կանչում եմ հանդիպման, չեն գալիս։ Տարբեր պատճառաբանություն են բերում՝ սկսած նրանից, որ այս օրը հիվանդ եմ լինելու։ Հիմա արդեն երկու պատգամավորի հետս հրավիրել եմ Հնդկաստան այցի, երկուսն էլ մերժել են։ Երրորդին եմ գրել, տեսնեմ՝ ինչ կասի։ Լեւոն Քոչարյանն ուզում էր գար Ժնեւ, գերիների մասին խոսեր, ես իրեն տանում էի, ասաց՝ երկու օրով կարող եմ գալ, հետո գործեր ունեմ։ Ի՞նչ է նշանակում՝ երկու օրով կարող եմ գալ, չորս օրով է այցը։ Նեղսրտել է, չի գալու, ոչ ինքն է գալու, ոչ որեւիցե մեկը, թող գան աշխատեն աշխատանքին վայել ձեւերով»,- ասաց Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031