Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

«2025-ի բյուջեն համարում ենք ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեության ֆինանսավորում»․ Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 03,2024 12:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2025 թվականի բյուջեի փոփոխված տարբերակին։ Այս մասին ԱԺ հերթական նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այս փաստաթուղթը «Հայաստան» դաշինքը համարում է որեւէ խնդիր չլուծող, ձախողումները շարունակող, երկրի պետության, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեության ֆինանսավորում, ուստի ենթակա չէ կողմ քվեարկելուն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա իր ելույթում նշեց, որ կառավարությունը 10 տոկոսով կրճատել է տնտեսական աճի կանխատեսումը։ «Ավելի է պակաս լինելու, որովհետեւ հաշվարկներն ու պնդումները, որ մեր տնտեսական պոտենցիալը մեծացել է, սուտ են։ Տնտեսական աճը դանդաղում է, հարկային եկամուտներն ու կապիտալ ծախսերը թերակատարվում են, զբոսաշրջիկների թիվը նվազել է, դրամական փոխանցումները եւ զուտ ներհոսքը կրճատվում է, արտաքին առեւտուրը գալիք տարի մոտ 40 տոկոսով կրճատվելու է, դեֆիցիտը գերազանցելու է 600 մլրդ-ը, Հայաստանի պետական պարտքը հատելու է 6 տրիլիոն դրամի շեմը՝ ավելի քան 15 մլրդ դրամ։ Որպեսզի արդյունաբերության աճ նկարեն, կառավարությունը կախարդական փայտիկով Հայաստանում ոսկու արդյունաբերություն է զարգացնում։ Չկա որեւէ ոլորտ, որտեղ կառավարությունը ձախողած չլինի»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Նա նաեւ անդրադարձավ արտաքին ու անվտանգային քաղաքականությանը՝ նշելով, որ Ջերմուկում, Շորժայում, Սեւ լճում ադրբեջանցիները բույն են դրել, իսկ միջազգային հանրությունը անհասկանալի լռություն է պահում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031