«Ընդդիմության հարգարժան գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճում վերադառնում են իմ հայտնի նախադասությանը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այսօր պետք է դրան անդրադառնամ։ 2018 կամ 2017 թվականին Ղարաբաղն ի՞նչ էր։ Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետեւ անկախ պետությունն ունի իր ատրիբուտը։ Մինչեւ հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե այդպես էր, ճանաչեիք։ Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանական բան, ես պատգամավոր եմ եղել, այս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ առաջարկություններ է եղել, որ ճանաչենք։ Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ։ Շատ լավ, Ղարաբաղը Արդբեջա՞ն է, չէ, Ղարաբաղն Ադրբեջան չէ, որովհետեւ ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, պարզ է, թե ինչ բանի կարժանանար։ Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ։ Լավ, ժողովուրդը, Ղարաբաղը անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, բա ի՞նչ է»,- ԱԺ հերթական նստաշրջանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց․ «Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը եւս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ։ Եթե հարցը ձեւակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ այն քաղաքականությունը, որը մենք վարել ենք եւ վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակ էր եւ միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս։ Էլի ուզում եմ բառերը ճիշտ գնահատենք՝ ես ասում եմ՝ պետություն ունենալու շանս է տալիս, հետեւաբար, շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը եւ հնարավորությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ