Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք խոստովանենք՝ արտագաղթի պատճառների 90%-ը մեր կոնֆլիկտային հարաբերությունն է մեր միջավայրի հետ»․ Փաշինյան

Դեկտեմբեր 03,2024 12:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,- ԱԺ հերթական նստաշրջանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ սոցիալական բարդությունների մեծ մասը եւս կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ Արդարության պակասը նույնպես կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։ «Դրա մասին խոսել ընդունված չէ, մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհայաստանյան պահվածքի, քաղաքացիական կարգավիճակի մասին։ Ես չեմ թիրախավորում ոչ մեկին, բայց մենք պետք է իրար աչքերի մեջ նայենք։ Ասում եք՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում էին, ասում էին՝ դավայ ստեղից, սա քոնը չէ այլեւս։ Մենք պետք է խոստովանենք, թե այս իրավիճակի պատճառով ՀՀ քանի քաղաքացի է թողել գնացել՝ ասելով, որ այս երկրում արդարություն ու ապագա չկա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031