Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

«Եթե այդ կազմակերպությունների մի մասը փակվի, արդյո՞ք այդ 13 մլրդ-ն իրենք կկարողանան հավաքել». Սողոմոն Միրզոյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2024 11:57

Շրջանառվում է մի օրինագիծ, որով իրավաբանների եւ հաշվապահների կողմից մատուցվող ծառայությունները շրջանառության հարկով հարկման ռեժիմից տեղափոխվում են հարկման ընդհանուր համակարգ։

ԱԺ քննարկման ժամանակ խոստացել էին, որ կփոխեն օրինագիծը, դուք քննարկումից հետո ունե՞ք տպավորություն, որ կփոխեն հօգուտ գործարարների՝ հարցրինք «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ ղեկավար, տնտեսագետ Սողոմոն Միրզոյանին, որը ներկա է եղել հանդիպմանը։ «Այս պահին դա անորոշ է։ Խոսքը վերաբերում էր հիմնականում այն ծառայություններին, որոնց հարկման ռեժիմը կպահպանվի, բայց՝ վերապահումներով։ Բացի իրավաբաններից, հաշվապահներից եւ ֆինանսական խորհրդատվություններից, մնացածին կթողնեն շրջհարկի դաշտում, բայց սա դեռ խոսակցություն է, դեռ չկա նույնիսկ նախնական փաստաթուղթ»։

Մի անգամ էլ «կառուցողական» քննարկում անելու պատճառն այն է, որ հանդիպման ժամանակ հնչել են հարցեր, որոնց պատասխանները կառավարությունը չունի։

Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը չի կարողացել ասել, թե արդյոք ունե՞ն վերլուծություն այն 15 հազար կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշների մասով, որոնց, իրենց ասելով, վերաբերելու է այս փոփոխությունը, թե արդյոք նրանց հարկային բեռը որեւէ ազդեցություն ունենալո՞ւ է նրանց շահույթի եւ շահութաբերության վրա։ «Արդյոք դրանց մի մասը կսկսի վնասո՞վ աշխատել, թե՞ ոչ, արդյոք դա իր հետեւանքները կունենա՞ ընդհանուր մակրոտնտեսական գնահատականների վրա, կամ ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ այս կազմակերպություններում, եւ, առհասարակ, տնտեսության վրա դրանց ազդեցություններն ուսումնասիրվե՞լ են, հաշվարկվե՞լ են, թե՞ ոչ։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ինձ ասացին` ոչ, չունենք պատասխան»։
Խոսվում է, որ ծառայություններ մատուցողներից ավելի շատ հարկ հավաքելու արդյունքում 13 մլրդ եկամուտ կունենա բյուջեն, սա իրատեսակա՞ն է։ «Բայց եթե այդ կազմակերպությունների մի մասը փակվի, արդյո՞ք այդ 13 մլրդ-ն իրենք կկարողանան հավաքել: Եթե բարձրացվեն ծառայությունների արժեքները, դա ի՞նչ հետեւանքներ կթողնի մյուս գործընկերների եւ, ի վերջո, վերջնական սպառողի վրա, արդյոք հաշվարկվա՞ծ է»:

Օրինագիծն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հուլիսից։ ՀԿ-ների կողմից առաջարկ է եղել՝ հետաձգելու օրինագծի ժամկետը մինչեւ 2026 թվականը։ Հիշեցնենք․ փաստաբանական ծառայությունները թանկանալու են արդեն այս տարվա հունվարի 1-ից։ Շրջանառության հարկն էլ 5 տոկոսից ՓՄՁ-ների համար դառնալու է 10 տոկոս:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031