Ermenihaber. Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
Էրդողանն անդրադառնալով Սիրիայի շուրջ տիրող իրավիճակին՝ ընդգծել է, որ իրենք շատ ուշադիր հետևում են վերջին օրերին կրկին գլուխ բարձրացրած լարվածությանը։
Ելույթում Էրդողանը նաև անդրադարձել է Գազայում հրադադարի անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ «Թուրքիան շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»։